Լրահոս
Օրվա լրահոսը

24 մլն դրամ վճարի դիմաց զինծառայությունից արձակվելու ՊՆ-ի առաջարկը կործանարար է բանակի և, որպես ուղիղ հետևանք, երկրի համար. հայտարարություն

Օգոստոս 30,2022 17:54

Հաշվի առնելով մեր առջև կանգնած մահացու մարտահրավերները՝ բյուջե 24 մլն ՀՀ դրամ վճարելու դիմաց զինծառայությունից վաղաժամկետ արձակվելու ՊՆ-ի առաջարկը կործանարար է բանակի և, որպես ուղիղ հետևանք, երկրի համար, քանզի այն զրոյացնելու է հասարակության առանց այն էլ նվազ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ վիճակն, օրինականացնելով և արմատավորելով «փողով բանակից ազատվելու» մոտեցումը։

«Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրում ոչ միայն բացառվում են բանակի հիմքերը խարխլող ցանկացած մոտեցում, այլ ճիշտ հակառակն՝ արմատավորվում է բանակի և հասարակության ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ առողջացումը նաև Երկրի ամբողջական ռազմականացման միջոցով, այդ թվում՝ կանանց զինվորական ծառայության քայլ առ քայլ ներգրավմամբ։ Հայոց Երկրում ոչ միայն բացառվելու է գումարի դիմաց բանակից ազատվելն, այլ նաև ձևավորվելու է առողջ ռազմականացված մթնոլորտ (այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով), որտեղ բանակից խուսափելը լինելու է անպատվաբեր և հետապնդվելու է օրենքի ողջ խստությամբ։

«Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի մշակող խումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031