«Ազատություն». Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած 138 ադրբեջանցիների մասունքները, այսօր Բաքվում անհետ կորածների հարցերով համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Ախունդովը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել է, որ մինչ օրս «3890 ադրբեջանցիների ճակատագրեր անհայտ են»։ «Մենք կոչ ենք անում Հայաստանի վրա ճնշում գործադրել, որպեսզի կատարի միջազգային իրավունքի շրջանակներում պարտավորությունները», – ասել է Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը:
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: