Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ ևս 2-4 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-3-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 01-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 01-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին կբարձրանա ևս 2-4 աստիճանով:
Երևան քաղաքի օգոստոսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.1°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 9.1°C (1988թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.5°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ