Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչն ավարտեց Չալաբյանի խափանման միջոցի դեմ բողոքի քննությունը

Օգոստոս 30,2022 13:47

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր շարունակում է քննել «Համախմբում» շարժման անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը։

Չալաբյանի պաշտպանները մատնանշեցին` չկա մեկ փաստ, որ նախաքննության ընթացքում եւ 7 օր ազատության մեջ լինելու ժամանակ նա խոչընդոտել կամ խուսափել է դատաքննությունից, փորձել ազդել վկաների վրա։ Պաշտպանական կողմը պնդեց, որ ինչպես նախաքննությունը ընթացքում, այնպես էլ հիմա կարծում են, որ Չալաբյանին անազատության մեջ պահելու իրավական հիմքեր չկան, որ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Ավետիք Չալաբյանը գործով մյուս մեղադրյալ` Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ միասին համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին շահագրգռել է` ուսանողներին «Դիմադրություն» շարժմանը ներգրավելու նպատակով, մասնավորապես՝ Չալաբյանն ուսանողներին նյութապես շահագրգռել է մասնակցել հավաքներին` առաջարկելով 2 միլիոն ՀՀ դրամ։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը 12:00-ին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031