Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուղղակի գրել եմ, որ Քելբաջար անվանումն ավելի շատ է սազում, քան Քար-վաճառը. Վիլեն Գաբրիելյան

Օգոստոս 30,2022 12:15

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Բարի լույս, եկել եմ ասեմ, որ երեկ չէ առաջին օրվա Քելբաջար-Քարվաճառ թեմային կրկին եմ անդրադառնում՝ հատուկ ինտելեկտուալների համար, առավել ևս, որ պարզվեց, լավ սա մի ուրիշ անգամ կասեմ…

Եվ ուրեմն, ինչ եմ ես գրել, միտքը հետևյալն էր՝ «ըստ տեղանքի անվան, բովանդակության և հնչողության էության ու հատկանիշների համապատասխանությանը, Քելբաջարը ավելի է սազում, քան Քարվաճառը»:

Իհարկե, ընդունում եմ, որ նախադասությունը այդքան էլ գրագետ չէ կազմված: Սակայն խնդրում եմ, ուշադրություն՝ չեմ գրել ադրբեջանական է, հայկական է, չինական է, պորտուգալական է, չեմ գրել, ո՛ր դարում է առաջին անգամ հիշատակվում, չեմ գրել ո՛ր դարում է առաջին անգամ քարտեզի վրա հայտնվել, չեմ գրել տեղանունների հանրագիտարանային բառարաները ինչ են պնդում, չեմ գրել անվանման ծագումնաբանությունը ըստ բառարանների՝ թյուրքական է, պարսկական է, հայկական է, թե՛ քրդական:

Ուղղակի գրել եմ, որ տեղանքի հատկանիշներին և էությանը, հնչողությամբ և իմաստով Քելբաջար անվանումը, որը թարգմանաբար նշանակում է՝ բերդ գետի վրա կամ քարե ամրոց, ավելի շատ է սազում, քան Քար-Վաճառ: Առավել ևս իմաստով, առավել ևս 😉

Այսքանն էի գրել, որևէ այլ բան, որը յուրաքանչյուրը տեսնում է ըստ իր ցանկության և անձնական վերաբերմունքի գրված չէ այստեղ»:

Ավելի վաղ Վիլեն Գաբրիելյանը ՖԲ իր էջում գրել էր. «Բարի երեկո, եկել եմ ասեմ, որ հարյուրից մեկ մի օր հանդիպեցինք, մեր Աշոտի հարսանիքի ենք՝ քելբաջարցիքով:

Նկարում Քելբաջարի բրիգադի բուժկետի՝ գժական, թույն, յուրահատուկ մաքուր մարդկային որակներով, հստակ արժեհամակարգով, պատասխանատու, աշխատասեր, սկզբունքային, գաղափարական, հավասարակշիռ, զգոն տղերք են՝ զինվորներս, որոնք միշտ ուժե՛ղ, հանդո՛ւգն, և ամենակարևորը տոկո՛ւն են:

Հ.Գ. Քելբաջար հատուկ եմ գրում, որովհետև շատերիցդ, եթե գոնե մի անգամ եղած լինեիք Քելբաջարում, կհասկանայիք, որ Քարվաճառ չի: Եվ ուշադրություն, միանգամից պաթոսին և էմոցիային չենք տրվում, հատուկ նշում եմ, ոչ թե նրա համար, որ դա ադրբեջանական անուն է կամ հայկական, այլ ըստ տեղանքի անունի բովանդակության և հնչողության էության ու հատկանիշների համապատասխանությանը: Եթե ձեր պաթոսն ու էմոցիաներին չտրվեք, սառնասիրտ մտածեք, մի քիչ էլ չալարեք ուսումնասիրեք՝ միանշանակ կընկալեք»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031