Սոցիալական և լրատվական կայքերում «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն տարածվեց:
Վերոգրյալի մասին նշենք, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա:
Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի տեխանձնագիր:
Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին և դիմադրություն է ցույց տվել:
Կարդացեք նաև
Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում:
Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ ոստիկանություն
«Առավոտ»․ Ոստիկանության այս գրառման ներքո փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է․ «Այդպես արագ ծառայողական քննությո՞ւն եք արել ու բավարար փաստակազմով նշված հանգամանքները հերքվե՞լ են»։ Իսկ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրել է․ «Քանի որ ինքս եմ այս մասին բարձրաձայնել, ինչու ինձ չհրավիրեցիք քննությանը մասնակցելու, չլսեցիք ինձ, դուք ինչպես միշտ ստում եք»։