Նունե Հարությունյան (ԿՏԲԿ Հայաստան, Ծրագրի համակարգող), կ.գ.թ. Դշխուհի Սահակյան (ԿՏԲԿ Հայաստան), կ.գ.թ. Արմինե Հայրապետյան (ԿՏԲԿ Հայաստան)
«Սևծովյան ավազանի երկրների շրջակա միջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգի» ծրագիրը (EU BSB 884 Eco monitoring project) նպատակ ունի բարձրացնել շրջակա միջավայրի մոնիթորինգի միջսահմանային համատեղելի տվյալների և տեղեկատվության մատչելիության մակարդակը Սևծովյան Ավազանի ազգային պարկերում և հատուկ պահպանվող տարածքներում։
Ծրագիրը հիմնվել մասնակից երկրներում գործող՝ Բուլղարական Ակտորպուս (Պլովդիվի համալսարանի՝ Ստրանջա, Մշակույթի, տեխնոլոգիայի, կրթության և զարգացման ասոցիացիա), Ռումինական Դանուբ Դելտա հետազոտությունների և զարգացման ազգային ինստիտուտի, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան գրասենյակի և Վրաստանի Սաբուկո կազմակերպությունների բազմամյա փորձի վրա։
Կարդացեք նաև
Մի շարք համատեղ գործողություններ իրականացման օգնությամբ՝ Խելացի բնապահպանական մոնիթորինգ և հետազոտություններ, ծրագրի շրջանակում ստեղծվել է խելացի հարթակ շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, օդի որակի և գետերում ջրի որակի տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության համար: Տվյալների հետազոտությունը և հավաքագրումն իրականացվել է անօդաչու սարքերի, խելացի, անլար, սենսորային ցանցերի կիրառմամբ:
Հավանական աղբյուրների և ճնշման ձևերի համատեղ մոնիթորինգ գործողության իրականացման հիմնական նպատակ հավանական աղբյուրների, հիմնական կենսամիջավայրերի և ինվազիվ տեսակների վրա ճնշման ձևերի վերաբերյալ համատեղ մոնիթորինգի նախապատրաստումը և անցկացումն էր։
Կենսաբազմազանության պահպանությունը և բնական վերաարտադրվող պաշարների կայուն օգտագործման ձեռքբերումը գերխնդիր և առաջնահերթություն է ծրագրում ներառված ազգային պարկերի և պահպանվող տարածքների գործունեության համար։ Հետևաբար, հիմնական խնդիրները, որոնք սահմանվել էին նշված գործողությունների շարքում հետևյալն էին.
- Ծրագրում ներառված ազգային պարկերում, պահպանվող տարածքներում, կենսամիջավայրերի և ինվազիվ տեսակների սպառնալիքների վերաբերյալ ուսումնասիրություն:
- Առկա մեթոդաբանությունների հարմարեցում և մոնիթորինգի մեթոդաբանության մշակում:
- Մոնիթորինգի իրականացման տեղանքի որոշումը:
- Մոնիթորինգի անցկացում և հավաքված տեղեկատվության վերլուծություն:
- Ծրագրում ներառված հատուկ պահպանվող տարածքներում առանցքային տեղանքներում գնահատված առկա և հավանական ճնշման աղբյուրների ձևերի վերաբերյալ զեկույցի մշակում։
- Առաջարկվող միջոցառումների ցուցակի մշակում, որոնք պետք է ձեռնարկվեն աղտոտվածության պահպանման և վերահսկվող հիմնական տարածքների վերականգնման ուղղությամբ։
- Տեղական համայնքների ներգրավվածությունը պլանավորված գործողությունների նախապատրաստման և իրականացման գործում։
- Մոնիթորինգի արդյունքների խթանում՝ մասնագիտական համայնքների և տեղական համայնքների միջև:
Մոնիթորինգի ընթացքում հավաքած տեղեկատվության հիման վրա մշակվել է Սևծովյան ավազանի պահպանվող տարածքներում առանցքային գոտիների վրա ազդեցության առկա և պոտենցիալ գնահատված աղբյուրների ու ձևերի վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև առաջարկվող միջոցառումների ցանկ, որոնք պետք է ձեռնարկվեն վերահսկվող առանցքային ոլորտները աղտոտումից զերծ պահելու և վերականգնելու նպատակով: