Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյան․ «Պատգամավորները կամ հասարակ քաղաքացիները հո չէի՞ն կարողանալու գնալ կանգնել Աղավնոյում կամ Բերձորում: Դա ֆանտաստիկայի ժանրից կլիներ»․ «Հրապարակ»

Օգոստոս 30,2022 11:02

Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ:

– «Հայաստան» խմբակցությունը վերջին շրջանում պասիվ է: Ինչո՞վ է դա պայմանավորված: Թշնամուն հանձնվեցին Աղավնոն ու Բերձորը…

– Դեռ մի բան էլ մե՞նք ենք պասիվ: Ինչ էլ, որ խոսվում էր, միայն մեր կողմից էր խոսվում: Հետ նայեք, թե ով ինչ նախաձեռնություններ է կյանքի կոչել: «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորներից շատերն ակտիվ են եղել, հատկապես Ձեր կողմից մատնանշված խնդիրների լուծման վերաբերյալ:

– Ի՞նչ նախաձեռնությունների մասին է խոսքը:

– Պատգամավորները կամ հասարակ քաղաքացիները հո չէի՞ն կարողանալու գնալ կանգնել Աղավնոյում կամ Բերձորում: Դա ֆանտաստիկայի ժանրից կլիներ: Մեր պատգամավորներից շատերը մի շարք միջազգային կառույցների հետ են աշխատել, աշխատել ենք մի շարք դեսպանատների հետ: Մենք չենք լռել: Խոսել ենք, տարբեր հարցազրույցներով ենք հանդես եկել եւ այլն:

– Դուք նշում եք, որ Աղավնո եւ Բերձոր գնալը ֆանտաստիկայի ժանրից է, սակայն որոշ ընդդիմադիրներ հանձնվող գյուղերի բնակիչների կողքին էին:

– Շատ լավ: Իսկ այն մարդիկ, որոնք իրենք են դուրս եկել գյուղից, նրանք ի՞նչ արեցին: Արցախի ղեկավարությունը գալիս է, հորդորում, որ մարդիկ դուրս գան իրենց տներից, 10 միլիոն դրամ են խոստանում ու հայտարարում, որ ով այրի իր տունը, չի ստանա: Սա ի՞նչ է նշանակում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031