Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղի» ձևակերպումը․ հայտարարություն

Օգոստոս 30,2022 10:27

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը «Sputnik Արմենիային» հայտնել է, որ «Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղին ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհն էր գործում։ Այս պահին ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ և վերահսկողություն են իրականացնում. ճանապարհն արդեն գործում է…»։

Ի՞նչ է սա նշանակում։ Ի՞նչ է նշանակում «Արցախը Հայաստանին կապող ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ երթուղին» ձևակերպումը։ Այսինքն այս ճանապարհն ու միջանցքը նույնպե՞ս նվիրվելու է Ադրբեջանին, ինչպես նվիրվեցին Քարվաճառը, Բերձորը և մյուս հայկական տարածքները։

Արցախի իշխանություններից՝ Արայիկ Հարությունյանից և մասնավորապես տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանից պահանջում ենք պարզաբանում, Ադրբեջանի իշխանությունների հետ արդյո՞ք հերթական գործարքն է սա՝ սեփական ժողովրդից ծածուկ ու նրա թիկունքում։

Սերգեյ Համբարձումյան – «Կատարոտ» հ/կ նախագահ, գնդապետ

Սերգեյ Ամիրյան – Արցախի նախագահական վերջին ընտրությունների նախագահի թեկնածու

Վարդգես Օվյան – գրող, հրապարակախոս

Աշոտ Սարգսյան – Արցախի ԱԺ երկու գումարման պատգամավոր

Մարատ Ստեփանյան – հանրային շարժման ակտիվիստ

Վալերի Խաչատրյան – իրավաբան

Արթուր Բաբայան – մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031