Օգոստոսի 28-ին պատահաբար «Կրթություն» շաբաթաթերթում կարդում եմ հայտարարություն ըստ որի «Մարտունու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ` «Պատմություն և հասարակագիտություն» (528 ժամ) առարկաների դասախոսի թափուր տեղի համար։
Ըստ հայտարարության` փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի երեսունն է։ Օգոստոսի 29-ին հավաքեցի մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և հանդիպեցի քոլեջի տնօրեն Տ. Արշակյանին, որին հետ երբեք շփում չեմ ունեցել և որի հետ անձնապես ծանոթ չեմ եղել։
Տեղեկացրի, որ կարդացել եմ «Կրթություն» շաբաթաթերթում դրված հայտարարությունը և դիմում եմ, որ ինձ գրանցեք սեպտեմբերի 2-ին կայանալիք մրցույթին մասնակցելու համար։ Դրան ի պատասխան քոլեջի տնօրենը ինձ ասում է, որ ես իբրև թե ուշացրել եմ փաստաթղթերի ներկայացումը ես էլ իրեն ցույց եմ տալիս իրենց իսկ հայտարարությանը որտեղ նշված է, որ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի երեսունն է։
Այնուհետև քոլեջի տնօրենը նայում է իմ ներկայացրած փաստաթղթերի մի մասը, հետո ասում է` ճիշտ է դու լրիվ համապատասխանում ես այս աշխատանքի չափորոշիչներին, սակայն մրցույթ չկա։ Ես իրեն հարցնում եմ եթե մրցույթ չկա ինչո՞ւ եք հայտարարություն տվել։ Վերջինս էլ ասում է մենք մասնագետ ենք գտել, որը այլ կրթական հաստատությունից համատեղության կարգով կպարապի այդ ժամերը։ Իմ ներկայացրած փաստաթղթերը չի ընդունում մենակ գրանցում է իմ անունը և հեռախոսահամարը իբրև թե կզանգի եթե անհրաժեշտ գտնի։
Կարդացեք նաև
Ես տեսնում եմ, որ այդ մարդուն որևէ իրավական նորմ չի հետաքրքրում դուրս եմ գալիս քոլեջից։
Սա դասական կոռուպցիոն դրսևորում է.
1) այն տնօրենը, որը ասում է` ես մարդ ունեմ մի աշխատատեղի համար, որի համալրումը մրցութային կարգով է ապա հաստատ այդ տնօրենը չի կարող օբյեկտիվ կարգով արդար մրցույթ կազմակերպել։
2) կապ չունի այդ ժամերը ինչ հիմունքներով և ո՞վ կպարապի պարտադիր պետք է մրցույթ հայտարարվի և իրականացվի համաձայն` ՀՀ ԿԳՄՍ նախարարի 24.12.2020թ. N 48-ն հրամանի համապատասխան դրույթների։
Ամփոփում
«Մարտունու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը, «Կրթություն» շաբաթաթերթով` ՀՀ ԿԳՄՍ նախարարի 24.12.2020թ. N 48-ն հրամանի համապատասխան դրույթների հայտարարում է` «Պատմություն և հասարակագիտություն» (528 ժամ) առարկաների դասախոսի թափուր տեղի համար մրցույթ, սակայն գնում եմ, որ մրցույթին մասնակցելու համար փաստաթուղթ ներկայացնեմ տնօրենը ասում է նման մրցույթ չկա։
Սա բացահայտ կոռուպցիոն դրսևորում է։ Սա բացահայտ խտրական վերաբերմունք է իմ անձի նկատմամբ։
Ես մինչև վերջ պայքարելու եմ արդարադատության համար։
Կրթության հարցերով փորձագետ Վանո Կարապետյան