Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարատին առաջարկեցի, որ կարող եմ խնդրել, որ իրեն աշխատանքի վերցնեն… Մարատին երկու անգամ հրավիրել են ու նա չի գնացել». Վահան Քերոբյան

Օգոստոս 29,2022 22:40

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որոշ ժամանակ առաջ փողոցում ինձ մոտեցավ մի երիտասարդ, Մարատ անունով, ով պատմեց, թե ինչ դժվար է իր կյանքը, որ մասնակցել է պատերազմներում, վարձով է ապրում, հաշմանդամություն ունի, երեք երեխաներ և չի հասցնում ծայրը ծայրին։ Օգնություն խնդրեց։
Այնպես էր ստացվել, որ այդ պատահական հանդիպման նախորդ օրը մի միջոցառման ժամանակ հանդիպել էի JCA-ի հիմնադիր Գագիկ Աբրահամյանին, ով բավականին երկար ու մանրամասն բողոքեց, որ չի կարողանում բարձր աշխատավարձով ապագա ոսկերիչներ ընդունել աշխատանքի, ովքեր, կարճաժամկետ ուսուցումից հետո կարող են 400-800հզ մաքուր աշխատավարձ ստանալ՝ կախված իրենց աշխատանքից։

Հիշելով դա, Մարատին առաջարկեցի, որ կարող եմ խնդրել, որ իրեն աշխատանքի վերցնեն, ու ինքն էլ իր բոլոր հարցերը կլուծի աշխատանքով։ Ինքն էլ դժկամորեն համաձայնվեց ու փոխանցեց իր տվյալները, ես էլ դա փոխանցեցի JCA-ի տնօրենին։ Վերջինս ինձ այսօր տեղեկացրեց, որ Մարատին երկու անգամ հրավիրել են ու նա չի գնացել։

Նման պատմություններ շատ են պատահում, համարյա բոլոր ընկերություններն ունեն աշխատողների սուր պակաս, բայց կան նաև շատ գործազուրկներ, ովքեր պարզապես չեն ուզում աշխատել։ Հաճախ մենք կարծում ենք, որ պատճառն ընկերությունների ցածր արտադրողականությունն է, որի պատճառով նրանք չեն կարողանում վճարել մրցունակ աշխատավարձ, սակայն երբ առաջարկվող աշխատավարձը մոտ է միջին աշխատավարձի կրկնապատիկին, լրացուցիչ հարցեր են առաջանում։

Շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք Ձեր կարծիքով մեկնաբանություններում»։

«Առավոտ»․ Նախարարի գրառմանն ի պատասխան՝ օգտատերերից մեկը գրել է․ «Ես Ձեր ասածին չեմ հավատում, ես Ձեզ խնդրանքով դիմել էի, որ օգնեք ինձ աշխատանքի հարցով, իմ խնդրանքին պատասխան չեղավ»։ Վահան Քերոբյանը պատասխանել է․ «Ես աշխատանքի տեղավորման գործակալությունում չեմ աշխատում, ուղղակի այդ անգամ համընկան դեպքերը։ Վստահ եմ, որ եթե ցանկություն ունենաք աշխատելու, բավականին հեշտ կգտնեք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031