Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը «Sputnik Արմենիային» հայտնել է, որ «Արցախը Հայաստանին կապող ժամանակավոր երթուղին ամբողջությամբ ասֆալտապատված է։
Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհն էր գործում։ Այս պահին ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ և վերահսկողություն են իրականացնում. ճանապարհն արդեն գործում է…»։
Ի՞նչ է սա նշանակում։ Ի՞նչ է նշանակում «Արցախը Հայաստանին կապող ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ երթուղին» ձևակերպումը։ Այսինքն այս ճանապարրհն ու միջանցքը նույնպե՞ս նվիրվելու է Ադրբեջանին, ինչպես նվիրվեցին Քարվաճառը, Բերձորը և մյուս հայկական տարածքները։
Արցախի իշխանություններից՝ Արայիկ Հարությունյանից և մասնավորապես տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանից պահանջում ենք պարզաբանում, Ադրբեջանի իշխանությունների հետ արդյո՞ք հերթական գործարքն է սա՝ սեփական ժողովրդից ծածուկ ու նրա թիկունքում։
Կարդացեք նաև
Սերգեյ Համբարձումյան – «Կատարոտ» հ/կ նախագահ, գնդապետ
Սերգեյ Ամիրյան – Արցախի նախագահական վերջին ընտրությունների նախագահի թեկնածու
Վարդգես Օվյան – գրող, հրապարակախոս
Աշոտ Սարգսյան – Արցախի ԱԺ երկու գումարման պատգամավոր
Մարատ Ստեփանյան – հանրային շարժման ակտիվիստ
Վալերի Խաչատրյան – իրավաբան
Արթուր Բաբայան – մանկավարժ
Ժամանակավոր է քանի ՌԴ-ի խաշապահ զորքերը այն պաշտպանում են…