Ազգությամբ հայ Բերք Աջարը ստանձնել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավարի (Քայմաքամ) պաշտոնը և սկսել է կատարել իր պարտականությունները։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Աջարն անցյալ տարի հանձնած քննության և հարցազրույցի հաջող արդյունքների հիման վրա նշանակվել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավար:
Քայմաքամը Թուրքիայի կառավարման համակարգում նահանգից հետո մեծությամբ 2-րդ վարչատարածքային միավորի՝ շրջանի ղեկավարն է, որը գործում է նահանգապետի ենթակայության տակ։
Նշենք, որ Բերք Աջարը ծնվել է Ստամբուլում 1995-ին։ Ավարտել է Ստամբուլի Սահակյան-Նունյան դպրոցը և «Լույս» վարժարանը։ 2020-ին եղել է «Բիլգի» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ։ Աշխատանքի է անցել Շիշլիի փաստաբանական գրասենյակում։