Լրահոս
Օրվա լրահոսը

Արզականի բնակչուհու սպանության և գյուղի մեկ այլ բնակչի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օգոստոս 29,2022 17:51

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Արզական գյուղի 35-ամյա բնակչուհու սպանության և նույն գյուղի 57-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 05:40-ին,  նշված գյուղի բնակչուհուց, որով տեղեկացվել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իրենց հարևանը՝ 46-ամյա տղամարդը, բաց պատուհանով մտել է իրենց ննջասենյակ, ծեծի ենթարկել ամուսնուն, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում դանակով մեկ հարված է հասցվել նաև իր աջ արմնկային հատվածին, որից հետո հարևանը, դանակը գցելով, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44֊-155-րդ հոդվածի 1-ին մասով և 207-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդու բնակության վայրի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է վերջինիս կնոջ դին՝պարանոցը մասամբ կտրված վիճակում:

Հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են հանցագործության գործիք հանդիսացող 2 դանակ և արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ 46-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031