Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 22-28-ը.(2022թ․)
☑️ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.57 մ (28.08.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 14 սմ-ով։
☑️ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.769 մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից օգոստոսի 28-ը ներառյալ՝ 142.569 մլն. մ³:
☑️ Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686 մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 28-ը ներառյալ՝ 152.346 մլն. մ³:
Կարդացեք նաև
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն