Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում 16-ամյա պատանին վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցրել հասակակից 3 տղաների

Օգոստոս 29,2022 14:04

2022 թվականի օգոստոսի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 66 հաղորդում, որից 49-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Ոստիկանության ծառայողների շուրջօրյա համակարգված աշխատանքի շնորհիվ՝ դրանցից 46 -ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր: Վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ ստացվել է 5 հաղորդում: Բոլորը բացահայտվել են:

Մարմնական վնասվածք բնութագրմամբ հաղորդումներից մեկը տեղի է ունեցել Ստեփանակերտ քաղաքում՝ անչափահասների մասնակցությամբ: 16-ամյա պատանին վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցրել իր հասակակից 3 տղաների: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Շարունակվում է շրջանառությունն արգելված թմրամիջոցների աճեցման և իրացման դեմ պայքարը: Շաբաթվա ընթացքում այս մասով ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 6 դեպք:

Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 4 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում մահվան ելքով 3 դեպք է արձանագրվել:

Օգոստոսի 25-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Եմիշճան համայնքի վարչական տարածքի «Խաներ» կոչվող տեղամասում գտնվող նույն շրջանի Թաղավարդ համայնքի 1983թ. ծնված Կ.Բ.-ի կողմից վարձակալած անասնաֆերմայի շենքում հայտնաբերվել է վերջինիս դին՝ կախված վիճակում: Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն:

Օգոստոսի 25-ին ժամը 09:55-ին հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրամբարում մարդ է խորտակվել:

Մեկնած քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 09:30-ի սահմաններում, նշված ջրամբարում ջուրը մտած Խնապատի 30-ամյա բնակչուհի Շ.Մ.-ն (տառապում էր հոգեկան հիվանդությամբ) ջրախեղդ է եղել: Վերջինիս դիակը հայտնաբերվել և տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննությունների բյուրո» ՊՈԱԿ:

Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն:

Մահվան ելքով ևս մեկ դեպք գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ Դրմբոն-Մարտակերտ ավտոճանապարհի 33-րդ կիլոմետրին: Պատահարի հետևանքով ուղևոր` Մարտակերտ քաղաքի16-ամյա բնակիչը տեղում մահացել է։

Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, որից 20-ը՝ նյութական վնասով, 3-ը՝ մարմնական: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 7 քաղաքացի:

ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 31 դեպք, 26 վարորդ եղել է անսթափ վիճակում, 250-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:

Հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և Հանրապետությունում կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ՝ ոստիկանության ծառայողները համագործակցում են Արցախի Հանրապետության իրավապահ բոլոր գերատեսչությունների հետ և ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Հետադարձ կապ՝ -102

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031