Օրեր առաջ սրտի կաթվածով զորամասից շտապ օգնության մեքենայով հոսպիտալ, ապա սրտաբանական հիվանդանոց է տեղափոխվել «Հայրենիք» խմբակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը:
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է, որ 75%-ով փակված է կենսական նշանակություն ունեցող 1 սրտանոթ: Արդյունքում կատարվել է ստենտավորում: Այժմ Վահե Դոխոյանը գտնվում է հետվիրահատական վերականգնողական փուլում, վիճակը լավ է:
Հիշեցնենք, որ Դոխոյանը եռամսյա հավաքներին մասնակցելու շրջանակներում օգոստոսի 1-ին մեկնել էր ծառայության ՀՀ Զինված ուժերում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Վահե Դոխոյանի