«Բերձորի միջանցքը» երկկողմանի բաց է և անվտանգ։
Քաղաքացիների ազատ տեղաշարժն ու երթևեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները։
Միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Մինչ այդ, հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունն օրվա կտրվածքով երկու անգամ կհրապարակի «Բերձորի միջանցքի» մասին թարմ տեղեկատվություն։
Այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` նախապես կտրամադրվի հստակ տեղեկություն։
ԱՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ