Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Այն, որ Բաքվի բռնապետի օգնական Հիքմեթ Հաջիևը բռնազավթված Շուշիում այսօր ստել է՝ ասելով, թե սդրբեջանական կողմը 44-օրյա պատերազմի ժամանակ չի գրավել Ստեփանակերտն իբր քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու «բարոյական» նկատառումներով, հաստատում է Հեյդար Ալիևի նախկին օգնական և նախագահի աշխատակազմի ղեկավար Էլդար Նամազովը։
Այստեղ տեղադրում եմ 2021թ. «Düz danışaq» («Ճիշտ խոսենք») վերնագրով հաղորդման ընթացքում վերջինիս ռուսերեն հարցազրույցի չափազանց ուշագրավ հատվածն այն մասին, թե ինչպիսի լուրջ վտանգներ են կախված եղել Բաքվի բարբարոսական վարչախմբի գլխին 44-օրյա պատերազմի ընթացքում, որոնք էլ ստիպել են Բաքվի բռնապետին գնալու հրադադարի հայտարարության ստորագրմանը։