Իջևան խոշորացված համայնքում օգոստոսի 26-ին հրավիրվել էր ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում ներառված էր 2 հարց, որոնցից 1-ը վերաբերվում էր համայնքում երիտասարդական կենտրոն հիմնելուն։ Ավագանու միաձայն որոշմամբ՝ Իջևանի համայնքապետարանը տարածք հատկացրեց կենտրոնը ստեղծելու համար։
Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արարատ Պարոնյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երիտասարդական կենտրոնը հիմնադրվում է պետական աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Մրցույթում հաղթել է «Լոֆթ» ՍՊԸ-ն և հենց վերջինիս կողմից կբացվի Լոֆթ-Իջևանը։ Մեր զրուցակիցը հավելեց, որ նախաձեռնության շնորհիվ կխթանվի զբաղվածության տարածումը երիտասարդների շրջանում։
«Ծրագրի դրական կողմերը բազմաթիվ են, ուզում եմ նաև կարևորել աշխատատեղերի ստեղծումը։ Կենտրոնի ստեղծման արդյունքում կունենանք նաև 4-5 աշխատատեղ»,- նշեց Պարոնյանը։ Հավելենք, որ ավագանու օրակարգի 2-րդ հարցը Իջևան համայնքի 2022թ․ ֆոնդային և վարչական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին էր։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ