Կ.գ.թ. Տատյանա Դանիելյան, կ.գ.թ. Արամ Աղասյան (ՀՀ ՇՄՆ), Անի Սաֆարյան (Դիլիջան ազգային պարկ)
«Դիլիջան» ազգային պարկում կենսաբազմազանության և առանցքային էկոհամակարգերի մոնիթորինգի համակարգի ներդրում
«Դիլիջան» ազգային պարկում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման ծրագիրը հանդիսանում է «Սևծովյան ավազանի երկրներում շրջակա ﬕջավայրի պահպանության համատեղ մոնիթորինգ» (BSB 884 ECO-Monitoring) նախագծի բաղկացուցիչ և կարևորագույն մասը: BSB 884 ECO-Monitoring ծրագիրը ուղղված է Սևծովյան ավազանի ﬕ շարք երկրներում բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր խնդիրների լուծմանը` էկոլոգիական մոնիթորինգի և տեղեկատվության
անդրսահմանային համատեղելի տվյալների մատչելիության մակարդակի բարձրացման ﬕջոցով:
Մոնիթորինգի համակարգի ներդրմամբ համատեղելի տվյալների և արդիական տեղեկատվության ապահովման շնորհիվ կստեղծվի էկոլոգիական տվյալների հավաքման, մշակման և վերլուծության ընդհանուր հարթակ, որը կներառի մշտադիտարկվող թիրախային տարածքներում տարբեր պատճառներով առավել ﬖասված կենսաբազմազանության տեսակների և էկոհամակարգերի, դրանց բարվոք
վիճակը վտանգող սպառնալիքների, ճնշման ձևերի պոտենցիալ աղբյուրների գնահատման արդյունքները:
Կարդացեք նաև
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված «Դիլիջան» ազգային պարկը /ԴԱՊ/, որպես թիրախային տարածք, ներառվել է BSB 884 ECO-Monitoring ծրագրի նպատակային գործողությունների տիրույթում` համալիր
էկոլոգիական մոնիթորինգն իրականացման համար, որը ունենալով գիտա-կիրառական կարևոր նշանակություն շրջակա ﬕջավայրի որակի, տարաբնույթ լանդշաֆտների դրանց բազմատեսակ բաղադրիչների, բնական էկոհամակարգերի վիճակի, ինչպես նաև
ապագա փոփոխությունների բացահայտման և կանխատեսման համար, ﬕաժամանակ ծառայել է որպես ազգային պարկի պահպանության և օգտագործման ռեժիﬓերի արդյունավետության գնահատման գործիք:
«Դիլիջան» ազգային պարկը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելքում Տավուշի մարզում, փոքր հատվածներով նաև՝ Լոռի և Գեղարքունիքի մարզերում: Պարկի տարածքը 33765 հա, պահպանման գոտու տարածքը` 8167 հա, որտեղ տեղակայված 10 բնակավայրերը
(Դիլիջան քաղաքը և 9 գյուղական բնակավայրերը` տեղաբաշխված երեք տարբեր մարզերում):
Պարկը հանդիսանում է 1150 տեսակի անոթավոր բույսերի, ինչպես նաև 286 տեսակի ողնաշարավոր կենդանիների կենսաﬕջավայր: Բնության համար արժեքավոր տարածքներ են համարվում Աղաﬖավանքի /Ախնաբադի/ կենու պուրակը, Հաղարծնի հաճարենու և Խաչարձանի կաղնու անտառները, Պարզ և Գոշի լճերը:
«Դիլիջան» ազգային պարկում կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի ներդրման հիﬓական նպատակն է կանխատեսել տարածքում բնական մարդածին ազդեցությունների հետևանքով առաջ եկած գործնթացների զարգացումը և կառավարման
անհրաժեշտ ﬕջամտությունների ﬕջոցով լանդշաֆտների, բնական ﬕջավայրերի և տեսակների պահպանության բարելավման նպաստումը:
Մոնիթորինգային դիտարկուﬓերը պետք է նպատակաուղղվեն բնական (անտառային, տափաստանային, մարգագետնային, ջրային) էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի առանձին օբյեկտների, այդ թվում ՀՀ Կարﬕր գրքում գրանցված տեսակների պոպուլյացիաների վիճակի բացահայտմանը, ինչպես նաև այն գործոնների հայտնաբերմանը և դրանց ազդեցության աստիճանի գնահատմանը, որոնք սպառնալիք են ԴԱՊ-ի էկոհամակարգերի և կենսաբազմազանության համար: Մոնիթորինգի գործողությունները պետք է հասցեավորեն նաև տեսակների բնական ﬕջավայրի փոփոխության ﬕտուﬓերը, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և զբոսաշրջության հետ կապված, որոնք կարող են հավանական վտանգ ներկայացնել էկոհամակարգի ամբողջականությանը:
Տեսակային մակարդակով ԿԲ մոնիթորինգի հիﬓական օբյեկտներ են ընտրվել ԴԱՊ-ի տարածքում հայտնաբերված հատուկ ուշադրության արժանի բուսակենդանական աշխարհի ստորև նշված խոշոր խմբերի ներկայացուցիչները: Միաժամանակ պետք է արձանագրել, որ թեպետ ԴԱՊ կենսաբազմազանության ուսուﬓասիրությունները սկսվելեն դեռևս ﬔկ դար առաջ, սակայն դրանք շարունակվում են առ այսօր և ներկայացվածտվյալները լրացվում ճշգրտվում են, ինչին աջակցում են բազմամյա դիտարկուﬓերի արդյունքները:
ա/ Բարձրակարգ բույսեր` շուրջ 1150 տեսակ, որոնցից 17-ը ընդգրկված են Հայաստանի Կարﬕր գրքում (9-ը՝ վտանգված (EN), 5-ը՝ խոցելի (VU), իսկ 3-ը՝ անհետացման եզրին գտնվող (NT) կարգավիճակով): 14 տեսակը էնդեﬓեր են, որոնցից 7-ը՝ Հայաստանի, 3-ը՝
Կովկասի, 4-ը՝ Անդրկովկասի,
բ/ 480 մակրոսկոպիկ սնկերի տեսակներ և ենթատեսակներ, որոնցից 176 տեսակը` ուտելի, շուրջ 50 տեսակները ունեն բուժիչ հատկություններ, իսկ 38 տեսակը` թունավոր սնկեր են,
գ/ Անողնաշար կենդանիներ` բզեզների ողջ ֆաունայի մոտ 12%-ը, /512 տեսակ/, թիթեռների՝ շուրջ 50%-ը և մրջյունների՝ 25%-ը, ՀՀ կենդանիների Կարﬕր գրքում գրանցված է 15 տեսակ (որոնցից 5-ը՝ ԲՊՄՄ Կարﬕր ցուցակում): Միջատներից 7-ը
Հայաստանի, 18-ը Անդրկովկասի և 30-ը Կովկասի էնդեﬕկներ են, Common borders. Common solutions
դ/ Ողնաշարավոր կենդանիներ` 286 կենդանատեսակներ, որոնցից 53-ը ընդգրկված են Հայաստանի Կարﬕր գրքում և 17-ը՝ ԲՊՄՄ Կարﬕր ցուցակում: Այդ թվում.
● 15 ձկնատեսակ, որնցից ﬔկը՝ Սևանի կողակը (Capoeta sevangi) (VU), էնդեﬕկ է և գրանցված է Հայաստանի Կարﬕր գրքում, իսկ Ոսկեգույն (առաջավորասիական) ծականը (Sabanejewi aaurata) գրանցված է Հայաստանի Կարﬕր գրքում, «Տվյալների անբավարարություն» կարգավիճակով – (DD):
● 4 տեսակի երկկենցաղներ։
● Սողուններ` 1 տեսակի կրիա, 12 տեսակի մողեսներ և 9 տեսակի օձեր, 7 տեսակներ․ ընդգրկված են Հայաստանի Կարﬕր գրքում, 6-ը՝ ԲՊՄՄ Կարﬕր ցուցակում, 3 տեսակ էնդեﬕկ են Անդրկովկասի, իսկ 2-ը՝ Կովկասի համար:
● Թռչունները շուրջ 190 տեսակ, որոնցից 130-ը բնադրում են այստեղ, 36 տեսակը գրանցված են Հայաստանի Կարﬕր գրքում, որոնցից 11-ը ընդգրկված են նաև ԲՊՄՄ Կարﬕր ցուցակում:
● 55 տեսակի կաթնասուններ, որոնցից 9-ը գրանցված են Հայաստանի Կարﬕր գրքում, 3-ը՝ ԲՊՄՄ Կարﬕր ցուցակում, ﬔկ էնդեﬕկ տեսակ՝ Անդրկովկասի և 7 տեսակ՝ Կովկասի համար: