Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչատրյանի Կոնդի տան առեղծվածը կամ ինչպե՞ս է ստացվել, որ կարճ ժամանակում պատգամավորը 4 տան տեր է դարձել

Օգոստոս 27,2022 17:38

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ունեցվածքի մասին հայտարարագիրն ուսումնասիրելով՝ պարզ դարձավ, որ  2021-ին, երբ նա պատգամավոր դարձավ, ներկայացրած հայտարարագրով միանձնյա սեփականատեր է բազմաբնակարան շենքում 2 բնակարանի, մեկը՝ Աջափնյակում, մյուսը՝ Դավթաշենում, ունի մեկ անհատական բնակելի տուն Կենտրոնում, մեկ տուն՝ Արաբկիրում, սա եղավ 4 բնակարան: Համասեփականատեր է 1 ավտոկայանատեղիի, ունի 1 հողամաս, 1 հողին ամրակայված անշարժ գույք: 2016-ին, երբ նա տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար էր, ուներ 2 բնակարան, մեկ մարդատար մեքենա՝ «Ինֆինիտի» ու վերջ:

Երբ Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ պարոն Խաչատրյանին հարցրեցինք՝ դուք այդ ընթացքում զբաղեցրել եք պետական պաշտոններ, ո՞նց եք այդքան տների տեր դարձել, ի՞նչ ճանապարհով՝ նա զարմացավ՝ ասելով. «Ես միանձնյա սեփականատեր եմ միայն Աջափնյակում 1 սենյականոց բնակարանի, որը ժառանգել եմ հորական տատուցս եւ պապուցս, քանի որ նրանց բոլոր թոռներից միայն ես էի Հայաստանում: Դավթաշենինը միանձնյա չի, համատեղ սեփականություն է՝ կնոջս հետ: Ի՞նչ անհատական բնակելի տուն: Հա՜, դա տեխնիկական խնդիր է իրականում, որովհետեւ անհատական բնակելի տունը 29 քմ է, որի 1/12-րդ մասն է իմը: Դա ընդամենը 29 քմ է, հորական տատուս ու պապուս տունն է Կոնդ թաղամասում, որի նկատմամբ թուրքերը պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ, ի դեպ: Այսինքն, իմ բաժինը գալիս է մոտ 4 ու մի թիզ: Արաբկիրինը ստացել ենք Սովետական միության բնակֆոնդի սեփականաշնորհման ժամանակ: Հողին ամրակայված անշարժ գույքն էլ հենց այդ Կոնդի տան հողն է»: Իսկ թե ինչպես է կարճ ժամանակում այդքան անշարժ գույքի տեր դարձել՝ նա պատասխանեց, որ հայրը մահացել է 2019-ին ու այդ ժամանակից ի վեր ժառանգել է նրա գույքը:

Այսօր պարոն Խաչատրյանը, որպես ապացույց Aravot.am-ին տրամադրեց Կոնդի բնակարանի այն տվյալները, որոնք կայքի այլ այցելուների համար փակ տեղեկատվություն են, դրանք հասանելի են հայտարարատուին: Ըստ այդ տեղեկատվության, Արթուր Խաչատրյանն իսկապես բաժնային սեփականություն ունի այդտեղ, իր բաժինը 1/12-ն է , անշարժ գույքի մակերեսը՝ 27.9 քմ: Այն ձեռք է բերվել 2020-ին՝ որպես ժառանգություն եւ իր հետ համասեփականատեր են քույրը, մայրը, հորաքրոջ տղան, հորաքրոջ դուստրը եւ այլ հարազատներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031