Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, մի մասն էլ, ովքեր ցանկություն են հայտնել բնակվել Արցախում, ժամանակավոր տեղավորվել են Ստեփանակերտի հյուրանոցներում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը:
«Բերձորից, Աղավնոյից տեղահանված բնակիչները, ովքեր տեղավորվել են Ստեփանակերտի տարբեր հասցեներում, արդեն իսկ ստացել են այն աջակցությունը, որից օգտվում են 44-օրյա պատերազմից հետո տեղահանված մեր մյուս հայրենակիցները: Ընտանիքների չափահաս անձինք 4 ամիս շարունակ ստացել են 25 հազարական դրամ, անչափահասները՝ 50 հազարական: Բացի այդ, նրանք օգտվել են 250 հազար դրամ միանվագ և տեղահանված անձանց հասանելիք այլ դրամական աջակցություններից»,-նշել է նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում