ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ Քիշնեւի «Զիմբրու» ստադիոնում կայացած «Շերիֆ»-«Փյունիկ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ մոլդովացի ֆանատները սադրանքի են դիմել՝ երկրորդ խաղակեսի միջնամասում տրիբունայում պարզելով Ադրբեջանի դրոշը: Այս մասին տեղեկացնում է Чемпионат-ը: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանության միջամտությունից հետո դրոշը դուրս է բերվել:
«Շերիֆ»-«Փյունիկ» խաղի հիմնական եւ լրացուցիչ խաղակեսերն ավարտվել են զրոյական ոչ-ոքի, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել տանտերերը՝ 3:2:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ