Ավագ տարիքի բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Բռնցքամարտիկները ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի հետ նախապատրաստվում են Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ, մեր երկիրը մրցավայրում ներկայացնելու է 13 տղա եւ 3 աղջիկ: ՀԲՖ-ն նաեւ տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին հավաքն ավարտելով՝ թիմը մեկնելու է Հունաստան: Այնտեղ նախատեսվում է համատեղ մարզումներ անցկացնել Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի եւ Կիպրոսի հավաքականների հետ եւ այնտեղից մեկնել Եվրոպայի առաջնություն:
Մեր հավաքականի վերջնական կազմը կհրապարակվի մեկնելուց առաջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ