ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դեռևս հուլիսի 7-ին է ազատվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում աշխատանքից։ Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։
«Մենք, օրենքի պահանջին համապատասխան, աշխատանքի ժամկետը լրանալուց 10 օր առաջ ծանուցել ենք նրան այդ մասին և ունենք ծանուցման անդորրագրերը։ Հավելեմ, որ դեռևս հունիսի վերջին ենք ծանուցել, որ իր աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է»,- պարզաբանեց Գալոյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական Ժամանակ» ում
Ձեր ո՞ր խոսքին հավատանք, տիկի՛ն գրագող:
Այս կինը հեղինակազրկվել է գրագողության պատճառով, բայց այս իշխանության հովանավորությամբ դեռևս ռեկտոր է աշխատում: Այսպիսի արատավոր պաշտոնյան ոտքի թաթերի վրա կանգնած սպասարկելու է իշխանության բոլոր հրահանգները, միաժամանակ հաճույք ստանալով, որ վնաս է պատճատում իր ենթակայության տակ գտնվող մի դասախոսի, որը տասնապատիկ անգամ խելացի է իրենից և հազարապատիկ անգամ շատ հեղինակություն ունի հասարակության մեջ: