Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Արցախի Հանրային հեռուստատեսության «Օր» հաղորդաշարի շրջանակներում հայտնել է, որ բոլոր բնակիչները տարհանված են եւ այս պահին Աղավնոյում, Ներքին Սուսում եւ Բերձորում քաղաքացիական բնակչություն չկա: Նա նաեւ պատասխանել է հարցին, թե ո՞վ եւ ի՞նչ լիազորություններ ուներ այդ աշխատանքներում եւ իր անունն է շոշափվում, քննարկվում ու գնահատականների արժանանում: Իսկ հարցազրույցի հյուրերից մեկը՝ Աշոտ Սարգսյանը, հայտարարել էր, որ Հայկ Խանումյանը նման լիազորություն չունի:
«Աշոտ Սարգսյանը սխալվեց: Իհարկե, նախարարությունն էլ, համայնքն էլ, շրջանն էլ նման լիազորություն ունի՝ մարդկանց հետ զրուցելու, տարհանում կազմակերպելու եւ այլն: Սրան չենք անդրադառնա: Անդրադառնանք Արցախի Հանրայինին, որը չպետք է նման ապատեղեկատվություն տարածեր եւ միանար ապատեղեկատվական այս ամբողջ արշավին՝ թեկուզ մեջբերելով ակտիվիստի խոսքը: Ապատեղեկատվությունը որ տարածվում է, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսության կողմից, հետագայում դա հերքելը շատ դժվար է: Սա խոսում է մեր տեղեկատվական քաղաքականության բացերի մասին, երբ որ պետական, հանրային ռեսուրսներով հանրության դեմ, պետական կառույցների դեմ գիտակցաբար կամ անգիտակցաբար արշավ է կազմակերպվում:
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել, ներկայացվել է վիճակը: Այս երեք բնակավայրերի գլխին իրական վտանգ կա՝ կապված միջանցքի տեղափոխման հետ, որովհետեւ այդ երեք բնակավայրերը միջանցքի տեղափոխման հետ կապված՝ անցնելու են թշնամու վերահսկողության ներքո: Եվ, բնականաբար, նման պայմաններում իրականացվում է բնակչության տարհանում: Ուրիշ խոսք, կարծիք չի կարող լինել: Այդպիսի դեպքեր մենք ունեցել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից, 10-ից հետո, երբ, օրինակ, մինչեւ դեկտեմբերի 1-ը Աղդամի շրջանի նախկին բնակավայրերը պիտի անցնեին թշնամու վերահսկողության ներքո եւ որոշ բնակավայրերում տարհանում չէր կազմակերպվել: Եվ մենք տեսանք, թե ինչպես են մեր բնակիչներին ծեծում, ստորացնում, գույքը նրանցից խլում եւ այլն: Եվ մինչեւ այսօր պետական որեւէ կառույց պատասխանատվություն չի կրել այդ մարդկանց տարհանումը չկազմակերպելու համար: Այս պարագայում նման բան չպետք է թույլ տալ: Հետեւաբար, կա հստակ գործող պլան, որով առաջնորդվում են պետական, համայնքային, շրջանային կառույցները եւ տարհանումը կազմակերպվել է, նրանց գույքը տարհանվել է նմանապես կազմակերպված ձեւով»,-պատմել է Հայկ Խանումյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Դու դատվելու ես ու շատ լավ գիտես թե ինչի համար։ Նստելու ես կարող ես չկասկածել, ով էլ որ քեզ երաշխիքներ տա։ Մոռացել ես ծեծ ուտելիս։