Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաղորդում ոստիկանությանը. Համայնքի ղեկավարը ձեռք բերված մեքենան 84 օր չի հաշվառել համայնքապետարանի հաշվեկշռում

Օգոստոս 26,2022 23:10

ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ՄՍԴՈՒՀԴՊ վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Գևորգյանն իր կողմից 2018թ. ապրիլի 11-ին կազմակերպված «Lexus GX 470» մակնիշի մարդատար ավտոմեքենան իբր համայնքի, սակայն փաստացի իր սեփական կարիքների համար ձեռք բերելու նպատակով՝ իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի:

Պաշտոնական շրջանառության ենթակա մրցույթի արդյունքներով կնքված պայմանագրի մասին հայտարարության մեջ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով կեղծ տեղեկություն մտցնելու եղանակով աղավաղել է դրա բովանդակությունը փաստացի չկայացած մրցույթի վերաբերյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա 13.04.2018թ. կնքված Գյուլագարակի համայնքապետարանի կարիքների համար մարդատար ավտոմեքենայի գնման համար փոխանցված ընդհանուր 9.702.000 դրամ գումարով Մ. Եղիազարյանից ձեռք է բերել 2006թ. արտադրության «Lexus GX 470» մակնիշի մարդատար ավտոմեքենան, այն շուրջ 84 օր չի հաշվառել համայնքապետարանի հաշվեկշռում, օգտագործել է սեփական կարիքների համար, այնուհետև իր, որպես համայնքի ղեկավարի անունից կրկին անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով 19.06.2018թ. կազմած վերոգրյալ ավտոմեքենան տեխնիկական բնութագրին չհամապատասխանելու և մաքսազերծված չլինելու հիմքով,  պայմանագիրը լուծարելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ գրության առկայության պայմաններում նույն մակնիշի ավտոմեքենան 10.07.2018թ. տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրով, որպես ֆիզիկական անձ, հաշվառել է իր անվամբ, ապա համայնքապետարանի հաշվեհամարին փոխանցելու համար  Մ.Եղիազարյանին 25.07.2018թ. առանց եկամտահարկի գումարի առձեռն տվել է ընդհանուր 8.820.000 դրամ գումար: Այդ կերպ համայնքին փաստացի զրկել է սեփականության իրավունքով ձեռք բերված իր գույքը, ինչպես նաև դրա համար փոխանցված եկամտահարկի շուրջ 882.000 դրամ գումարը տնօրինելու հնարավորությունից՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Բացի այդ, Մ.Գևորգյանը հաստատապես իմանալով իր խորհրդական Վրույր Այվազյանի կողմից սեփականության իրավունքով նրան պատկանող Գյուլագարակ գյուղում գտնվող ընդհանուր 6.500 քմ մակերեսով գյուղատնտեսական գործառնական նշանակության խոտհարքը 2020 թվականի հուլիսի 3-ի անշարժ գույքի փոխանակության պայմանագրով համայնքային սեփականություն հանդիսացող Գյուլագարակ 3-րդ փողոցի 22/1 հասցեում գտնվող՝ ընդհանուր 3.200 քմ մակերեսով արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գործառնական նշանակության արտադրական հողամասի հետ փոխանակելու հանգամանքի մասին, դրանց կադաստրային արժեքի տարբերություն կազմող խոշոր չափերի՝ շուրջ 635.524 ՀՀ դրամը համայնքային բյուջե վճարելու ուղղությամբ պատշաճ չի կատարել իր ծառայողական պարտականությունը և այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառել է էական վնաս։

Առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031