Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանում՝ ամենաշատ, Ճամբարակում ու Ջրվեժում՝ ամենաքիչ թվով ուժերն են առաջադրվել , Ծաղկահովիտում էլ մեկ ուժի գրանցումը մերժվեց

Օգոստոս 26,2022 21:21

Սեպտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ կկայանան Հայաստանի 7 մարզերի 17 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Ալյագյազ համայնքում մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավար ու ավագանու անդամներ  կընտրվեն։ Օգոստոսի 26-ին առաջադրված ուժերի գրանցման վերջնաժամկետն էր։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 1 դաշինք եւ 4 կուսակցություն։ «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության գրանցումը թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է։ Հանձնաժողովի որոշման մեջ նշված է, որ կուսակցությունը դիմումին կից պահանջվող եւ ոչ մի փաստաթուղթ չէր ներկայացրել։ Ըստ այդմ, պայքարը կշարունակեն «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցություններն ու «Հզոր համայնք» կուսակցությունների դաշինքը։ Դաշինքի մեջ մտնող ուժերն են «Բարգավաճ Հայաստան» ու «Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունները։

Թալինում կմասնակցի 5 ուժ՝ «Կայունություն», «Արդար Հայաստան» , «Հայ Յեղափոխական դաշնակցություն», « Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում  մեկ կուսակցություն է գրանցվել՝ «Դեմոկրատական այլընտրանք»։ Լոռու մարզի Գյուլգարակ համայնքում ավագանու անդամների մանդատներ ստանալու համար պայքարում են «Քաղաքացիական պայմանագիր» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները, ինչպես նաեւ «Ռեֆորմիստների» ու «Իմ հզոր համայնք» կուսակցություններից կազմված «Հանուն ժողովրդի» դաշինքը։

Ալավերդի համայնքում առաջադրվել է 4 կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայ Ազգային կոնգրեսը», «Հայ Յեղափոխական դաշնակցությունը», «Ապրելու երկիրն» ու «Հանրապետությունը» ։ Լոռու մարզի Բերդ համայնքում  երեք կուսակցություն է գրանցվել՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրն» ու  «Հանրապետությունը»։  Տաշիրում՝ «Քաղաքացիական պայմանագրի» դեմ կպայքարի «Միասնական համայնք» դաշինքը, որը կազմել են «Արդարություն» եւ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցությունները։

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում պայքարող դաշինքը նույնպես «Միասնական համայնք» անունն է կրում, որը կազմել են   «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» ու «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունները։ Առաջադրվել են նաեւ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ապրելու երկիրը»։  Ջրվեժում միայն իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրն» է մասնակցում ընտրություններին, Բյուրեղավանում , «Հայ Յեղափոխական դաշնակցությունը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Արդար Հայաստանը» ու «Միասնություն» դաշինքը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների։ Նույն կուսակցությունների «Համախմբում» դաշինքը առաջադրվել է  Ակունք համայնքում, որտեղ նաեւ «Քաղաքացիական պայմանագիրն» է հայտ ներկայացրել։

Շիրակի մարզի Անի համայնքում 3 ուժ են շահելու ընտրողների քվեն՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայկական երազանքը» եւ «Ազգ–համայնք» դաշինքը, որի կազմում են «Հայաստանի ժողովրդավարական ազատական» եւ «Ռեֆորմիստների» կուսակցությունները։

Թեժ ընտրապայքար է սպասվում Սյունիքի մարզի Սիսիան համայնքում՝ 2 դաշինք եւ 5 կուսակցություն․ «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Մեկ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Ապրելու երկիր»։ Սիսիանում հայտ ներկայացրած դաշինքներն են՝ «Աշխատանք եւ Արդարություն»-ը՝ կազմված «Համերաշխություն» եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից, «Զարգացող համայնք» դաշինքն էլ ներկայացնում են «Արդարություն» եւ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցությունները։

Քաջարանում՝ «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ ուժերն է փորձելու «Դեպի միասնություն» դաշինքը, որը կազմել են «Արդարություն» եւ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։

Վայոց ձորի մարզի Արենի համայնքում ավագանու մանդատներ են ցանկանում ստանալ «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, Եղեգիսում՝ «Վերելք», «Ազատական», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու ընտրություններին կմասնակցեն՝ 2 դաշինք եւ մեկ կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ «Արժանապատիվ սերունդ» դաշինքի ձեւավորման հիմքում «Արդարություն» եւ «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություններն են, «Զորավոր համայնք» դաշինքում՝ «Ռեֆորմիստների» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031