Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, օգոստոսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) հատկանիշներով՝ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ վարույթի նյութերի՝ Գինեվետ համայնքում 65-ամյա Մ․ Մ․-ն զբաղվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։ Տեղեկությունը ստուգելու համար վարույթային գործողությունների շրջանակում պաշտոնական հարցում-գրություններ էին ուղարկվել պետական մարմիններ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրել են, որ ՊԵԿ տեղեկատվական բազայումայդ բնակավայրում ալկոհոլային խմիչքների արտադրության մասին տեղեկատվություն առկա չէ։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից էլ տեղեկացրել են, որ ալկոհոլային խմիչքներ արտադրելու համար թույլտվության պետական չափը կազմում է տարեկան բազային տուրքի 15 հազարապատիկի չափով:
Լուսանկարը՝ shamshyan.com կայքից