ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ ՊՆԽ) 2022թ. պլանի համաձայն` օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով մարմինների ղեկավարների Կոմիտեի հերթական նիստը:
Նիստին մասնակցել են ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները և ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության ներկայացուցիչները:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Նիստի ընթացքում Կոմիտեի քարտուղար է ընտրվել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ – ՌԴ ԶՈՒ գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը, որը ներկայացրել է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև անձնակազմի հետ տարվող աշխատանքի ոլորտում իրականացվող միջոցառումները, կարևորել դրանց շարունակականության և զարգացման ապահովումը:
Նիստի մասնակիցների հավանությանն է արժանացել ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Ս. Ստեփանյանի ներկայացրած տեղեկատվությունը ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանքների հիմնական ուղղությունների մասին:
Կարդացեք նաև
ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով մարմինների ղեկավարների Կոմիտեի հերթական նիստում ընդունվել են որոշումներ՝ ուղղված զինծառայողների հետ տարվող աշխատանքների ոլորտում բազմակողմ ռազմական համագործակցության համակարգի զարգացմանը:
ՀՀ ՊՆ