Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցներում կներդրվեն մասնագիտական կողմնորոշման ակումբներ». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Արարատի մարզի տնօրենների հետ

Օգոստոս 26,2022 14:39

Արարատի մարզպետարանում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը

Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ–ի տնօրեն Արտակ Պողոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները։

Հանդիպմանը քննարկվել են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: Նախարարի տեղակալը ներկայացրել է կրթական համակարգի բարեփոխումները՝ նշելով, որ հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանն ընդառաջ` հանրապետության բոլոր դպրոցների տնօրենները, փոխտնօրեններն ու մանկավարժները պետք է անցնեն վերապատրաստումներ:

Չափորոշիչն անցյալ ուսումնական տարվանից փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում: Անցյալ տարի չափորոշիչները փորձարկվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում։ Այս տարի փորձարկումն իրականացվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ դասարաններում։ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթության նոր չափորոշիչը փուլային կարգով ներդրվելու է հանրապետության բոլոր դպրոցներում:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հանրակրթության նոր չափորոշչով նախատեսված է բոլոր դպրոցներում բնագիտական նոր լաբորատորիաներ հիմնել: Դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևում առանձին ֆինանսավորում է նախատեսված լաբորատորիաների պահպանման և գործարկման համար: Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման կարևորությունն ընդգծելով՝ փոխնախարարը նշել է, որ ըստ նոր չափորոշչի՝ բոլոր դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ։

Նշվել է, որ Արարատի մարզից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 311 մանկավարժ։ Անցյալ տարվա փորձարկման ծրագրով` մարզից 22 մանկավարժ ատեստավորվել է և արդեն ստանում է կարգով նախատեսված հավելավճարները և սահմանված բարձր դրույքաչափը:

Փոխնախարարը ներկայացրել է նաև բուհական ընդունելությունների մարզային արդյունքները. այս տարի մարզի 961 դիմորդներից 733–ն ընդունվել են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալն ու մյուս պատասխանատուները պատասխանել են տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, աշխատավարձերի բարձրացմանը, վարչական աշխատողների դասավանդմանն առնչվող նոր օրենսդրական կարգավորմանը և այլ խնդիրների։

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031