Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետդեպը պատասխանել է Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ Բաքվի հայտարարությանը

Օգոստոս 26,2022 12:02

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետդեպարտամենտը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ պաշտոնական Բաքվից հնչեցված անհեթեթ հայտարարությանն այն մասին, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գլոբալ հանրային կապերի գրասենյակի (Bureau of Global Public Affairs) փոխխոսնակ Վեդանթ Պանտելը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, մասնավորապես նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու մեր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»։ «Որպես երկիր՝ մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ հասնելու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»,- նշել է նա։

Պանտելը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այսուհետ դեսպան Ռիքերը ներկայացնելու է ԱՄՆ-ն թե՛ Մինսկի խմբում, թե Ժնևի միջազգային բանակցություններում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031