Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյան. Ես խորհուրդ եմ տվել վարչապետին, որ միանշանակ չէ նման դատավորներին պատժելը. «Հրապարակ»

Օգոստոս 26,2022 10:41

2018 թվին Մնացական Մարտիրոսյանին առաջարկում էին դիմում գրել, հեռանալ։ Եվ այդ հրահանգը, մեր տեղեկություններով, նրան է փոխանցել Ռուբեն Վարդազարյանը։ «Նման խոսակցություն մեր միջեւ տեղի չի ունեցել»,- մեր հարցին այսպես պատասխանեց Ռուբեն Վարդազարյանը։ Իսկ երբ հարցրինք՝ այդ թեմայով որեւէ շփում չի՞ եղել, Վարդազարյանն արդեն բացվեց՝ որոշակիորեն հաստատելով մեր տեղեկությունը․

«Ընդամենը շփում է եղել, խոսակցություն է գնացել էն դատավորների մասին, որոնց դատական ակտերի վերաբերյալ որոշում է կայացվել Եվրոպական դատարանի կողմից, այդ թվում՝ Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատական ակտերի հետ կապված։ Ես խորհուրդ եմ տվել վարչապետին, որ միանշանակ չէ նման դատավորներին պատժելը, շատ դեպքերում ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում ՀՀ-ի դեմ՝ նշելով, որ ձեր օրենքը կատարյալ չէ, դատարանը սխալ թույլ չի տվել, բայց ձեր օրենքն է խախտում մարդու իրավունքները, եւ, միանշանակ, դատավորի կարգապահական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար մեխանիկական աշխատանքը բավարար չէ, պետք է յուրաքանչյուր անգամ կարդալ Եվրոպական դատարանի որոշումը եւ տեսնել դատավորի մեղավորությունն այս կամ այն հարցում, ոչ թե մեխանիկական՝ այ, որ որոշում է կայացրել իր դեմ, ուրեմն դատավորը մեղավոր է։ Էդ կոնտեքստով է քննարկվել Մնացական Մարտիրոսյանի անունը»։

– Իսկ Ձեր հորդորին անսալո՞վ է Նիկոլ Փաշինյանը պահել Մնացական Մարտիրոսյանին, թե՞․․․

– Կարծում եմ՝ ոչ միայն։ Ցանկացած գործող իրավաբան իրեն խորհուրդ է տվել, որ Եվրոպական դատարանի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության դեմ, չի նշանակում դատավորի մեղավորություն, դա նշանակում է նախաքննական մարմնի մեղավորություն, ամենավերջում՝ դատավորի մեղավորություն։

– Բայց վարչապետն իրավունք չունի, չէ՞, դատավոր նշանակել եւ ազատել, փոխարենը կարո՞ղ է, ըստ Ձեզ, որոշակի քայլեր ձեռնարկել, որ այդ դատավորն այլեւս չպաշտոնավարի։

– Մեխանիկորեն դա կարող էր հանձնարարվել իրեն ենթակա Արդարադատության խորհրդին՝ կարգապահական վարույթ հարուցվեր, կամ, ինչպես եղել է իմ դեպքում, կարող է հրահանգ տրվել ՀՔԾ-ին եւ դատախազությանը՝ քրեական գործ հարուցել դատավորի նկատմամբ։ Բայց ԲԴԽ-ի միջոցով, կարծում եմ, պատկերացրել ու հասկացել է, որ նման բան չէր կարող տեղի ունենալ, կամ գուցե ես եմ ինձ էնպես պահել, որ ինձ հետ հնարավոր չի եղել նման հարց քննարկել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031