Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի աղքատներն էլ ավելի աղքատանան, հարուստներն` էլ ավելի խուսափեն․ ՊՆ նախկին փոխնախարարի գնահատականը նոր նախաձեռնությանը

Օգոստոս 26,2022 09:47

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե Իսրայելում որևէ մեկի մտքով անցներ սոցիալապես բևեռացված հասարակությանը  խոշոր չափի փողի դիմաց օրենքով ազատել ծառայությունից` այդ երկիրը վաղուց գոյություն չէր ունենա:

Փաստորեն, ՊՆ ղեկավարությունը երկար  մտածել է, որ արդյունքում նման հիմարությո՞ւն ծնի: Որպեսզի աղքատներն էլ ավելի աղքատանան, հարուստներն` էլ ավելի խուսափեն, իսկ ՀՀ Զինված Ուժերը` Ազգային Բանակից վերածվեն վարձկան զորախմբերի:

Ժամանակին, խնդիրը կատարած դիպուկահարի դրամական խրախուսումը չէր կիրառվում, որպեսզի հայրենյաց պաշտպանի փոխարեն կիլլերի հոգեբանություն չձևավորվի: Սրանք ամբողջ բանակն են ցանկանում փողի բազար դարձնել: Դեռ չեմ խոսում այդ վնասակար նախաձեռնության հակասահմանադրականության մասին:

Իսկ ո՞ւր մնացին քաղաքացիների հավասարությունն ու սոցիալական արդարությունը: Իսկ եթե մարդն ունի երեք արու զավակ, և չունի 72 մլն դրամ, ի՞նչ անի, ո՞ր մեկին ազատի:

Չնայած, ինչո՞ւ ենք զարմանում: Հայրենիք, հող, Շուշի, Հադրութ, արժանապատվություն հանձնողից, Աղավնոյի ու Բերձոր շեն տները ծախողից կամ` ինչպես մամուլն էր գրում, պատերազմի համար հավաքած փողից իշխանականներին պարգևավճար բաժանողից ի՞նչ պետք էր սպասել:

Մեր երկրի վերականգնման ու զարգացման ռեֆորմները սկսվելու են միայն ու միայն սրանց հեռացնելուց հետո: Այնպես, որ սրանց նախաձեռնությունները ոչ թե քննարկել է պետք, այլ ազատվելու համար` անընդհատ պայքարել:

Հ.Գ. Երբ 2017թ. օրենք էինք տարել ԱԺ, որով առաջարկվում էր զինծառայությունից ապօրինի խուսափած ու քրեական հետապնդման ենթակա քաղաքացիներին, յուրաքանչյուր բացթողնված զորակոչի համար 200.000 դրամ բյուջե մուծելով ազատվել հետապնդումից և փախուստից վերադառնալ Հայրենիք` պետք է տեսնեիք, թե Նիկոլը, Էդմոնը և էլի ոմանք ինչպիսի սոցիալ-պոպուլիստական վայնասուն էին կապել: Խնդրեմ, հիմա վայելեք 24 միլիոնանոց «փրկագինը»: Մարդ պետք է գոնե մի փոքր նամուս ունենա: Գոնե` կապիտուլյացվելուց ու 5000-ից ավելի մարդ զոհելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031