Նախորդ հոդվածում նշել էի, որ Հայաստանի համար, թերևս, կարող է հեռանկարային լինել քրիստոնեա-ժողովրդավարական նախագիծը: Հակիրճ անդրադառնանք, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Գերմանիայում այդ նախագիծը սկսել է իրագործվել երկրորդ համաշխարհային պատերազմում պարտությունից հետո: Հայտնի է, որ նացիստների իշխանության օրոք փաստացի ջախջախված էին քաղաքական ինստիտուտները: Եկեղեցու նկատմամբ նացիոնալ-սոցիալիստների վերաբերմունքը նույնպես ավելի քան սառն էր՝ նրանք գտնում էին, որ գերմանացին եւ, ասենք, ֆրանսիացին չեն կարող աղոթել միեւնույն Աստծուն, «ընտրյալ ազգը» պետք է իր սեփական, առանձնահատուկ առասպելաբանությունն ունենա: Այսինքն՝ քրիստոնյա հավատքի ունիվերսալիզմը նացիստական գաղափարախոսության համար մերժելի էր: Այնուամենայնիվ թե՛ կաթոլիկ եւ թե՛ բողոքական եկեղեցիները Հիտլերի ժամանակ կարողացան հիմնականում պահպանել իրենց կառույցները՝ ի տարբերություն քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների:
Գերմանական քրիստոնեա -ժողովրդավարության սկզբնական խթանները տրվել էին Վատիկանում՝ դեռեւս երկրորդ աշխարհամարտից առաջ: 1930-ական թվականներին Սուրբ Աթոռում մեծ ազդեցության ուներ ազգությամբ գերմանացի ճիզվիտ Օսվալդ ֆոն Նել-Բրոյնինգը, որի աշխատություններում ներկայացված էին կաթոլիկ եկեղեցին բարեփոխելու առաջարկները: Գերմանացի մտածողը կոչ էր անում ոչ այնքան հաշտվել ժողովրդավարություն եւ շուկայական հարաբերությունների հետ (որոնք հակասում էին կաթոլիկ դոգմատներին), որքան ընդունել դրանք որպես անխուսափելի իրողություն եւ «աշխատել» դրանց հետ: Մյուս կողմից՝ աշխարհիկ լիդերները սկսեցին գիտակցել, որ քրիստոնյա լինելը պարտադիր չի նշանակում հանդես գալ որպես միապետության կողմնակից: Այդ հողի վրա տեղի ունեցավ կաթոլիկների եւ բողոքականների մերձեցում, եւ պատերազմից անմիջապես հետո՝ 1945 թվականի հունիսին նրանք կազմեցին Քրիստոնյա-ժողովրդավարական միություն: Այդ շարժումը թափ հավաքեց նաեւ այն պատճառով, որ կաթոլիկ եւ բողոքական քահանաները գնացին հասարակ մարդկանց մոտ, կիսեցին նրանց հոգսերը:
Պատերազմում պարտություն կրելուց հետո սթրես ապրող, կենցաղային զրկանքներ կրող գերմանացիներին պետք էր առաջարկել մի ծրագիր, որը կտարբերվեր ազատականությանը հատուկ «ջունգլիների օրենքներից», որտեղ դաժան մրցակցության մեջ պետք է հաղթի ամենաուժեղը, ամենաճարպիկը: Քրիստոնյա-ժողովրդավարության հիմքում այսպես կոչված «սոլիդարիզմն» է, որը մերժում է ծայրահեղ անհատապաշտությունը. հարուստները պետք է օգնեն աղքատներին, պետությունը պետք է սուբսիդավորի սոցիալական նախագծերը, այդ թվում՝ սոցիալական գործարարությունը: Երկրի քաղաքացիներն, իհարկե, տարբեր կարգավիճակներ, տարբեր նյութական հնարավորություններ ունեն, բայց դժվարությունները նրանք պետք է միասին հաղթահարեն՝ իրար թիկունք կանգնելով:
Իսկ ամենակարեւորն այն է, որ քրիստոնյա-ժողովրդավարության շնորհիվ քաղաքականություն էին վերադարձել մարդկությանը հուզող փիլիսոփայական, էթիկական խնդիրները: Կարծում եմ, այսքանից պարզ է, թե ինչու այդ նախագիծը կարող է հետաքրքիր լինել մեզ՝ հայերիս համար:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Միանգամից մեկնաբանեմ վերջին երեք խմբագրականները, որոնք ըստ էության նույն թեման են արծարծում: Ցավոք՝ գերմանական նախագիծը հայերի համար նույնն է, ինչ քվանտային ֆիզիկան պապուասների համար: Ծույլ, վախկոտ, չարչի, անկարգապահ ու պետականության զգացումից զուրկ հայը ոչ միայն չի ուզում, այլեւ չի կարող աշխատել եւ ապրել այնպես, ինչպես աշխատասեր, ռազմատենչ, խիստ կարգապահ ու պետությունը իրենից վեր դասող գերմանացին: Գերմանական հաջողության սկզբունքը պետք է փնտրել ոչ թե «քրիստոնյա-ժողովրդավարական» միության մեջ, այլ Բիսմարկի նման անհատների մեջ (որն, ի դեպ, թքած ուներ ժողովրդավարության վրա եւ մտածում էր միայն գերմանական հողերը միավորելու եւ կայսրություն ստեղծելու մասին), ոչ թե տերտերների կեղծ տվայտանքներում, այլ յուրաքանչյուր գերմանացու սրտում առկա «Deutchland, Deutchland, über alles»- ում…
Հարգարժան Արծրուն Պեպանյանը չգիտես ինչու արգելում է ինձ կարդալ իր «Կոնսերվատիվ հեղափոխություն» գիրքը որպես մարտնչող աթեիստի ու գիտությունը որպես աշխարհաճանաչողություն միակ միջոց համարողի: Բարեբախտաբար՝ մինչ այդ արդեն հասցրել էի կարդալ Յուլիուս Էվոլայի «Ապստամբություն ժամանակակից աշխարհի դեմ», Ռենե Գենոնի «Ժամանակակից աշխարհի ճգնաժամը» եւ նույնիսկ Դուգինի (հաղթահարելով իրեն «փիլիսոփա» համարող սույն մորուքավորի նկատմամբ ունեցած անձնական եւ գաղափարական հակակրանքս) նույնանուն գիրքը:
Պեպանյանի հիմնական միտքը իհարկե ճիշտ է՝ հայ ժողովրդի գերակշիռ մասը լուրջ խնդիրներ եւ երկարատեւ ու հետեւողական բուժման կարիք ունի: Բայց նվաստ աթեիստիս եւ գիտությունը մշտապես արժեւորողիս համեստ կարծիքով՝ այդ բուժումը չի կարող հիմնվել գերմանական իմպերիալիզմի փորձի, էզոթերիկ ու օկուլտիստական հիմարությունների, ռասայական ծիծաղաշարժ օրդենների վրա: Գիտություն եւ կրթություն՝ պարզ, անպաճույճ հայ ազգայնականության հիման վրա. սա է լուծումը: Առանց օտար եւ անպիտան գաղափարախոսությունների, առանց կրոնական զեղումների եւ հայուգենական ու «արիական» առասպելների: Հանրային գիտակցության վերափոխման համար ոչ «կոնսերվատիվ հեղափոխություն» է պետք, ոչ էլ «քրիստոնյա-ժողովրդավարական միություն»: Լիովին բավարար է վերցնել ու հետեւողականորեն՝ կաթիլ առ կաթիլ սրսկել (իսկ պետք եղած դեպքում նույնիսկ պարտադրել) մեր ազգային փորձված դեղամիջոցը. Նալբանդյան, Րաֆֆի, Պատկանյան, Նժդեհ, Հայկ Ասատրյան, Շահան Նաթալի…:
Դրա համար առանձնապես շատ բան պետք էլ չի անել. ընդամենը իշխանության բերել ազգային շահերով տոգորված ազնիվ եւ գիտակից անհատների (օրինակ՝ Էդգար Ղազարյանին, Ավետիք Չալաբյանին), որոնք «նյութական բարիքներից հրաժարվող ժուժկալ նվիրյալներ» են եւ ի վիճակի են ամբողջովին արմատախիլ անել լեւոնանիկոլական խմբակի ապազգային, պարտվողական, նիհիլիստական գաղափարախոսությունը, իսկ դրա կրողներին կիլոմետրերով հեռու պահել իշխանությունից: Այո՛, ինչպես իրավացիորեն նկատել է պ. Աբրահամյանը՝ հասունանում է ազգայնականության պահանջարկը, դա անխուսափելի է նույն ճոճանակի օրենքով…
For Giordano: The swing logic in politics is valid of course in most countries, but in Armenia’s case there is a danger that not much may be left of Armenians in their historical lands for different ideologies to even matter, i.e. who cares about national conservatism or liberalism if there are no Armenians left living on their lands? After the genocide and the forced exodus of Armenians from Anatolia, it didn’t really matter if the diasporan communities were more left or right leaning, liberal or conservative, communist or capitalist, nationalist or cosmopolitan, etc. Western Armenian civilization had vanished and that was it. Today, the goal is to avoid having a similar scenario in Karabakh.
For Mr. Abrahamyan: when you say that the rich and the poor should know that they have to overcome difficulties together (solidarism), I agree in principle, but practically that only works in very conscientious and advanced societies. Most western countries with advanced economies have not even reached that point. Anecdotally, if you want to gauge the readiness of a people for solidarity and sharing wealth, look at public bathrooms in that country. Now compare Armenian public toilets – even Soviet Armenian when we were part of a powerful state and intellectually on a better footing than today – to Swedish public toilets. Self-evident which one I would choose for my needs 🙂
Պատրաստվել նախահարձակ պատերազմի՝ սա պահանջում է ազգի բացարձակ միավորում եւ դրա շնորհիվ ռեզոնանսի էֆֆեկտով բերում է ազգի միջոցների եւ հնարավորությունների բազմապատկմանը: Բայց որ երեւույթի շնորհիվ ազգը միավորվեց ու հզորացավ, նույն երեւույթի պատճառով ազգը դաժանորեն պարտվեց՝ ինչ որ նմանություններ կան մեր օրերի մեր ազգի ճակատագրի հետ: Ասում են, եթե չես կարող դիմադրել ուժին, ապա կառավարի այդ ուժը, իմ սիրողական մակարդակով համոզված եմ, որ ֆաշիզմի ուժեղացումը երեսունականներին մի նպատակ ուներ՝ գերմանական ինժեներական ու գիտական մտքին դիմադրել հնարավոր չէր, դրա համար աշխարհի հարուստները որոշեցին կառավարել այդ ուժը՝ նշանակելով իրենց մարդկանց իշխանության գլուխ: Եւ սրանք մեծ հաջողությամբ իրենց իբր տխմարությամբ, երբ չէին լսում մասնագետներին, ջախջախեցին ազգի առողջ ողնաշարը: Նմանապես, ժողովրդավարության լոզունգով մեզ միավորեցին եւ հետո գիտենք ինչ ստացվեց: Բայց լուծում կա եւ այն բարդ չի՝ թշնամու միակ ուժը մեր թերություններն են, եթե մենք ազատվենք մեր թերություններից, հազար տոկոսով մեր դեմ խաղ չկա: Դրա համար գերմանական պարտաճանության, կարգապահության եւ ճշտապահության կարգեր են պետք մտցնել մեր ժողովրդի մեջ: Ամեն մեկս ազատվենք մեր անձնական թերություններից եւ օգնենք եւ ստիպենք մյուսներին ազատվել իրենց թերություններից: