Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի կողմից ՄԽ-ի համանախագահի փոփոխությունը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում

Օգոստոս 25,2022 22:55

«Փաստինֆո». Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Էնթոնի Բլինկենի հայտարարությունը ցույց է տալիս «տարածաշրջանում տիրող հետկոնֆլիկտային իրողություններից հեռու մոտեցում, ինչը զարմանալի է».

«Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս հստակ արտահայտվել է ամենաբարձր մակարդակով։ Գործնականորեն չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը հեռանա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։

Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի ծառայում կարգավորմանը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ- ի համանախագահ  դեսպան Ֆիլիպ Ռիքերի նշանակելուն, նշել է, թե Ադրբեջանում կարծում են, որ իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի:

Այս մասին Էդմոն Մարուքյանը գրառում է արել  «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ադրբեջանում կարծում են, թե իրենք կարող են որոշել` ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ նշանակի, թե չնշանակի…

Կամ իրենք կարող են պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, բայց ամբողջ միջազգային հանրությունն արտահայտի այլ կարծիք` առ այն, որ երկարատև խաղաղության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհրաժեշտություն է»,- գրել է Մարությանը:

Նա ընդգծել է՝ արձանագրված է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դրա շուրջ՝ հակամարտություն, «առանց որի կարգավորման շատ հեռու կլինենք խաղաղությունից»:

«Ռազմական հաջողությունը կուրացնում է, իսկ հետո անհաջողությունների հիմք դառնում»,- գրել է Մարուքյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031