«Ազատություն». Հայաստանի արտգործնախարարությունը «սահմանված կարգով պատասխանել է» Ռուսաստանի դեսպանության նոտային, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը։
Հունանյանը նաև ասաց, որ «նոտայի բովանդակությունը ներքին գրագրության մաս է և ճիշտ չեն համարում դրա հրապարակումը»։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 17-ին նոտա էր հղել Հայաստանի արտգործնախարարությանը՝ հայտարարելով, որ վրդովված է «տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ արտանետումների կապակցությամբ, որոնք օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանն առնչություն ունենալու հրեշավոր և կեղծ մեղադրանքներ են պարունակում հասցեագրված ռուսաստանյան կառույցներին»:
Ռուսաստանի դեսպանությունը նաև իշխանություններին էր դիմել՝ ընդգծելով՝ ակնկալում են, որ «նման ոչ բարեկամական դրսևորումների կանխարգելմանն ուղղված քայլեր կլինեն, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանություններ»:
Կարդացեք նաև
Նանե ՍԱՀԱԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: