Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ տասնյակից ավելի դրվագ, պարզվել շղթայում ներգրավված 10 անձի ինքնությունը․ ՔԿ

Օգոստոս 25,2022 16:30

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2022թ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ տասնյակից ավելի դրվագ, պարզվել մեխանիզմը, հանցավոր շղթայում ներգրավված 10 անձի՝ թմրամիջոցներն իրացնողների և ձեռք բերողների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման հիշյալ դեպքերը փոխկապակցված են և դրանց վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է ընդհանուր առմամբ 8 քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

Նախաքննության ընթացքում կատարված խուզարկություններով ընդհանուր առմամբ առգրավվել են 41 գրամ քաշով «Մարիխուանա», 3.5 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, թվով 170 հատ տարբեր չափերի կանեփի բույսեր, ինչպես նաև` թմրամիջոցներն օգտագործելու համար նախատեսված պրեկուրսորներ: Հայտնաբերված զանգվածներով նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստացվել են:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նշված 10 անձանց մեղադրանք է ներկայացվել: Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031