«Ալիք մեդիա». Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հրապարակել է Ախալքալաքից ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Արթուր Մկոյանի արձակած կրակոցների կադրերը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացի Արթուր Մկոյանը կրակում ատրճանակից, ինչի հիման վրա էլ հետաքննություն է սկսվել։
Քննության շրջանակում Արթուր Մկոյանի բնակության վայրում իրավապահների կատարած խուզարկության ընթացքում Մկոյանը չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ինչի պատճառով ձերբակալվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173 հոդվածով:
Ախալքալաքի շրջանային դատարանը օգոստոսի 24-ին Արթուր Մկոյանին ճանաչել է օրինախախտ և դատապարտել 11–օրյա ազատազրկման։
Կարդացեք նաև
Նորայր ՄԻՍԿԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: