Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ռեւանշ լինելու է». եթե այս արեւի տակ ապրում ես՝ գոյատեւման տարածք պետք է ունենաս». Աշոտ Ավագյան

Օգոստոս 25,2022 14:11

Aravot.am-ի խնդրանքով ճանաչված արվեստագետ, «Սիսական» ջոկատի մարտիկ Աշոտ Ավագյանը ներկայացրեց, թե ինչ խորհուրդ ուներ օրերս Աղավնոյում իրականացրած իր «Ռեւանշ լինելուա» ծիսակարգ-պերֆորմանսը:

«Նախապատմությունը հետեւյալն է: Պատերազմից ինն ամիս հետո, երբ իմ ուսապարկը դատարկում էի, արդեն դեպրեսիայիս անցնելու շրջանն էր, սկսել էի գիշերները մի քիչ քնել, ասացի՝ լավ, մի հատ տեսնեմ՝ ինչ կա գցելու, ինչ կա արեւի տալու: Բացեցի, մեկ էլ տեսնեմ «բակլաշկես» (զինվորական շիշը): Հիշեցի, որ մեջը ջուր ունեմ Հադրութից, մի երկու կում էլ արել եմ: Իսկույն գլխումս միտք եկավ, որ անպայման պերֆորմանս պետք է արվի:

Մինչեւ մի հինգ տարի առաջ՝ ամեն տարի օգոստոսի 11-ին էի պերֆորմանսներ անում, հետո սկսեցի դեկտեմբերի 24-ին անել՝ արեւադարձի օրը: Արեւադարձի օրվա մեջ խորհուրդ կա՝ արեւը վերադառնում է, նոր կյանք է սկսվում: Տարին մահանում է եւ նոր տարի է սկսվում: Դա մեռնող ու հարություն անող աստծուն՝ Արայի հետ է կապվում:

Մի խոսքով, հասկացա, որ դա պերֆորմանսի նյութ է եւ որոշեցի դեկտեմբերի 24-ին իրականացնել: «Ռեւանշ լինելուա»-ն կապվում էր նոր ծննդի հետ, այդ գաղափարն է խորքում դրված: Հետո մի անգամ էլ եմ արել պերֆորմանս Զաբուղում՝ Աղավնոյում, որտեղ մենք էինք մտել Հայաստանի կողմից առաջինը»,-ասաց արվեստագետը:

«Հիմա էլի պետք է էնքան շարունակեմ պերֆորմանսները, որ բոլորը զզվեն ու գան էն մտայնության, որ ռեւանշ պետք է լինի: Գաղափարն այն է, որ մի օր նորից պետք է վերադառնանք»,-ասաց Աշոտ Ավագյանը:

«Խնդիրն այսպես է դրված՝ եթե այս արեւի տակ ապրում ես, ուրեմն գոյատեւման տարածք պետք է ունենաս, իսկ գոյատեւման տարածք ունենալու համար մարդկության պատմության սկզբից սկսած՝ պայքար է գնացել: Հիմա այս չորս տարվա մեջ ժողովրդին հասցրին այս վիճակին, բայց մի բան պարզ է՝ ապրելու համար պետք է կռիվ տալ… Իմ կարծիքով պետք է մտնել դպրոց ու մանկապարտեզ եւ քարոզել, որ եթե ուզում ես ապրել այս արեւի տակ, ուրեմն պետք է պայքարես: Իսկ այդ պայքարն իր արդյունքները կտա հինգ, տասը տարի հետո, թե տասնհինգ, միեւնույն է՝ մի օր ռեւանշ պիտի լինի, եթե ուզում է էս ազգը: Գաղափարը սա է»,-ընդգծեց արվեստագետը:

Աշոտ Ավագյանը հավատում է, որ մի օր նորից վերադառնալու ենք այն վայրերը, որտեղից ջուր ենք վերցրել, ու ռեւանշ լինում է միայն հարատեւ պայքարի ժամանակ, որն էլ թույլ է տալիս ապրել:

Գոհար ՀԱԿՈԲՅՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031