Չեխիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի 22-րդ անհատական առաջնությունում պայքարը գնալով սրվում է: Հինգերորդ տուրում առաջատարներից միայն Մոնիկա Սոչկոն հաղթանակ տարավ ու 4,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մյուսները ոչ-ոքի արեցին, այդ թվում Էլինա Դանիելյանը՝ ադրբեջանցի Ուլվիյյա Ֆատալիեւայի հետ:
Մեր Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը առավելության հասան մրցակիցների նկատմամբ ու 4,0 միավորով հավասարվելով Էլինային ու մյուսներին՝ ըստ էության միացան մեդալների համար մղվող պայքարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ