«Ֆակտոր». Օրերս «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել էր, որ 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո բարձրաստիճան պաշտոնյա դարձած Բագրատ Բադալյանը, որն այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից է, կնոջ՝ երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Ագանիսյանի հետ համատեղ սեփականության իրավունքով տուն է գնել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ (Marysville) քաղաքում։ Գործարքի գինը կազմել է 584.950 դոլար։
Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ինչ աղբյուրներից է Բագրատ Բադալյանն այդքան մեծ ֆինանսական միջոցների տիրապետում և ինչպես է թանկարժեք տուն ձեռք բերել ԱՄՆ-ում։ «Երբևէ չեմ թաքցրել, ավելին՝ բացեիբաց հայտարարագրել եմ շահարկվող գումարը, որը ստացել եմ որպես ժառանգություն իմ հայրիկից՝ 2020 թվականին։ Հատուկ ուզում եմ արձանագրել, որ հայրս երբևէ որևէ պաշտոն չի զբաղեցրել և զբաղվել է բացառապես ձեռնարկատիրական մասնագիտական գործունեությամբ։ Շահարկվող տունը ձեռք եմ բերել այդ միջոցների հաշվին, ինչը հեշտությամբ և առանց հավելյալ մասնագիտական գիտելիքների ու ունակությունների կարելի է տեսնել երկու տարիների՝ 2020 և 2021 թվականներին իմ ներկայացրած հայտարարագրերի պարզ համեմատությամբ»,- հարցմանն ի պատասխան նշել է Բադալյանը։
Արփի ՀԱԿՈԲՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: