Հայաստանում բնակություն հաստատած Ռուսաստանի քաղաքացիների մի փոքր խումբ այսօր՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների կես տարին լրանալու օրը ՌԴ նախագահի պաշտոնավարման դեմ բողոքի ցույց էին կազմակերպել Ազատության հրապարակի տարածքում:
Ակցիայի մասնակիցները իրենց համախոհների ակտիվ մասնակցությամբ պարզել էին, իրենց մեկնաբանմամբ, ազատ Ռուսաստանի դրոշներ, ցուցադրաբար տեսանյութեր էին նկարահանում, հարցազրույցներ տալիս: Ընդ որում, նաեւ հասցնում վիճաբանության մտնել այն երեւանցիների հետ, որոնք դեմ էին արտահայտվում նրանց գործողություններին:
Բողոքի ցույցի կազմակերպիչները մտադիր էին նաև կազմակերպել քայլերթ և Երևանի կենտրոնական փողոցներով շարժվել դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն
Կարդացեք նաև
Ազատության հրապարակում լարվածության մթնոլորտի թեժացման վտանգի պայմաններում պատշաճ ու արհեստավարժ աշխատեց ոստիկանությունը, որը տեղում կանխում էր ցանկացած սադրանք:
Եղան բերման ենթարկվածներ, մասնավորապես՝ հավաքի կազմակերպիչ Յուրի Ալեքսեևը և ակտիվիստ Օլեգ Ռուսակովը։ Բերման ենթարկվեց նաեւ բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը 2018-ին ակտիվ լուսաբանում էր Հայաստանի «թավշյա հեղափոխությունը»։
Ոստիկանությունը բանակցությունների միջոցով կանխեց քայլերթը, քանի որ իրենց պնդմամբ՝ այն կխաթարեր Երեւանի բնակչության ազատ տեղաշարժը եւ տրանսպորտի անխափան աշխատանքը, ինչպես նաեւ կարող է որոշակի իրավիճակներում վտանգ պարունակել հենց կազմակերպիչների ու մասնակիցների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ