Ոստիկանության ծառայողներն Ազատության հրապարակից բերման են ենթարկել 22 քաղաքացու՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հակառուսական ակցիա է իրականացվում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: