Ա1+. 8-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի ավարտից հետո ամենաշատ դեմ քվեարկածների եռյակը գլխավորում են «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ Գեղամ Նազարյան, Անդրանիկ Թևանյան և Արմենուհի Կյուրեղյան։
Իսկ կողմ քվեարկած պատգամավորների եռյակում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն են՝ Հովիկ Աղազարյան, Վահագն Հովակիմյան և Նարեկ Զեյնալյան։
Ազգային ժողովի նիստերը առանձնացան խորհրդարանական ուժերի կողմից միմյանց նկատմամբ անհարգալից, երբեմն հայհոյախառն վերաբերմունքով։ Մի շարք դեպքերում գործը հասավ բռունցքների։
«Իրականում, այո՛, գալիս է մի պահ, երբ մարդիկ հրահրում են, դրդում են և դիմացինները այդ հրահրմանը պատասխանում են ոչ վայելուչ բառերով կամ ուժով, և դառնում է քաշքշուկ կամ ծեծկռտուք։ Սա շատ բացասական և Ազգային ժողովում անընդունելի երևույթ է»,- նշում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: