Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկվել է մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելի նախագիծը

Օգոստոս 24,2022 18:14

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամների, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ֆինանսավորման մոդելի քննարկումը:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, ֆինանսաբյուջետային վարչության պետ Անի Թադևոսյանը, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ, այլ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ՄԿՈՒ հաստատությունների ֆինանսավորման մոդելի մշակմանն ուղղված նախկինում իրականացված ծրագրերը, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ֆինանսական միջոցների տրամադրման հիմնական սկզբունքները: Ծավալվել է ակտիվ քննարկում ֆինանսավորման նոր բանաձևի նախագծի շուրջ, որով առաջարկվում է վերանայել ՀՀ պետական բյուջեի միջոցներից տրամադրվող ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ֆինանսավորման գործող մոդելի հիմնական խնդիրներին և բացթողումներին:

ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկն աշխատանքի վրա հիմնված (ԱՀՈՒ) համակարգի ինստիտուցիոնալացումն է, որն ուղղված կլինի աշխատաշուկայում պահանջարկված որակյալ մասնագետների պատրաստմանը, սոցիալական գործընկերության խթանմանը, մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու oգնություն» (HEKS/EPER) կազմակերպության կողմից, որին ներգրավված են նաև «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցը (HAFL):

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031