Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անվտանգային միջավայրը և մարտահրավերները. փակ քննարկում ՄԱՀՀԻ-ում՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ

Օգոստոս 24,2022 17:01

Երևան, 24 օգոստոսի, 2022թ․։ Ս.թ. օգոստոսի 23-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) հյուրընկալեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

Փակ ռեժիմով հանդիպման ընթացքում հյուրը ներկայացրեց հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի անվտանգային միջավայրում տեղի ունեցած տեղաշարժերը, առկա մարտահրավերները։ Ներկայացմանը հաջորդած քննարկման ընթացքում Ինստիտուտի ասոցացված և գործընկեր փորձագետների կողմից բարձրացված հարցերի շուրջ ծավալված բանավեճի ընթացքում արծարծվեց տարածաշրջանային անվտանգությանը, անվտանգության ինստիտուտների գործունեությանն առնչվող խնդիրների լայն շրջանակ։

Հանդիպումն անցավ խիստ գործնական, բարեկամական մթնոլորտում, փոխադարձաբար նշվեց նման հանդիպումների կարևորությունը։ Պայմանավորվածություն ձեռքբերվեց շարունակել արդեն իսկ պարբերական դարձած հանդիպումների շարքը։

 Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031