Օգոստոսի 24-ին Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը հանդիպման սկզբում նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մեզ համար շատ կարևոր է ունենալ ամուր գործընկերային կապեր Ռուսաստանի գերատեսչությունների, տարբեր ներկայացուցչությունների հետ։
Դեսպանն իր ողջույնի խոսքում ընդգծեց Կենտրոնի հետ համագործակցության պատրաստակամությունը հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացման և ամրապնդման ուղղությամբ:
Տնօրեն Գոռ Ծառուկյանը և դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարևորեցին տեղեկատվական դաշտում համագործակցությունը՝ հատկապես երկկողմ հարաբերություններին վերաբերող ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերում։
Կարդացեք նաև
Ընդլայնված հանդիպմանը մասնակցեցին նաև Կենտրոնի փորձագետները, քննարկվեցին հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն