Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է աջակցել կացության խնդիր ունեցող քաղաքացիներին

Օգոստոս 24,2022 16:32

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստում գործադիրն ուժը կորցրած է ճանաչել 2020 թ. հուլիսի 23-ի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքներում, այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը հաստատելու մասին» որոշումը:

Նպատակը՝ աջակցել կացության խնդիր ունեցող քաղաքացիներին, մասնավորապես՝ ազատ տարածքներն որպես բարելավում ոչ թե հատկացնել այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին, այլ տրամադրել այն անձանց, որոնց բնակարանային ապահովության խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։

Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի Կոմիտեի ենթակայության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում (բացառությամբ՝ նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ին հանձնված սպասարկման ենթակա հանրակացարանների), այդ թվում՝ նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում տեղավորել անտուն մնացած և բնակության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է տվյալ գործընթացի իրականացման համար։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031